«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի 2021-2023 շրջանի ընդունելության դիմում

Դիմումը լրացնել ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԱՏԱՌ։ Ծրագրին կարող են դիմել ներկայում 10-րդ դասարանում սովորող աշակերտները (հանրակրթական դպրոցներից, քոլեջներից, ուսումնարաններից)։
* -ով նշված դաշտերը պարտադիր պետք է լրացնել։
Անձնական տվյալներ
1. Դիմորդի անձնական տվյալներ
2. Փաստացի բնակության տվյալներ
3. Հեռախոսահամարներ և Էլեկտրոնային հասցե
Ընդունելության քննություններ

Գիտելիքի ստուգում։ Ծրագրում ներառվելու համար նախատեսված է անգլերենի ու հայերենի առարկայական գիտելիքի յուրացման կամ իմացության մակարդակի ստուգում։ Սա գիտելիքի ստուգման տեսակներից մեկն է, մրցութային չէ և պարտադիր է բոլոր դիմորդների համար։

Քննություն։Առարկայական գիտելիքի ստուգում, որ սահմանված ժամանակահատվածում անցկացվում է միասնական կարգով։ Քննությունը գնահատվում է և մրցութային է։

Դիմորդը պարտադիր քննություն է հանձնում մաթեմատիկայից և բնագիտական երկու առարկաներից (ֆիզիկա, քիմիա ու կենսաբանություն առարկաներից ցանկացած երկուսից՝ իր ընտրությամբ)։ Դիմորդն ընտրությունն անում է այս դիմումը լրացնելիս:

4. * Բնագիտություն (ընտրել բնագիտության քննության բաղադրիչներից միայն այն երկուսը, որոնք ցանկանում եք հանձնել)
5. * Նշել դիմորդի մայրենի լեզուն
6. Տեղեկություններ դպրոցի/ուսումնական հաստատության մասին




7. * Ի՞նչ են Ձեզ տվել ուսումնառության վերջին 3 տարիները
Ներկայացրեք հարցի պատասխանը մի քանի նախադասությամբ
8. Նշեք Ձեր ամենասիրելի 3 առարկաները` ըստ առաջնահերթության
9. Լրացնել արվեստի, արհեստի, սպորտի, խմբակների և այլ արտադասարանական զբաղմունքների մասին տեղեկությունների բաժինը




10. Լրացնել պարգևների, մրցանակների և գովասանագրերի (ուսումնառության, սպորտի, արվեստների, արհեստների և այլ ոլորտներում) մասին տեղեկությունների բաժինը




11. * Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
Ներկայացրեք հարցի պատասխանը մի քանի նախադասությամբ
12. * Արդյոք ունե՞ք որևէ բան կազմակերպելու կամ նախաձեռնելու փորձ: Նկարագրեք Ձեր ամենավառ նախաձեռնությունը: Ո՞րն էր դրա նպատակը: Ո՞րն էր դրանում Ձեր դերը
Ներկայացրեք հարցի պատասխանը մի քանի նախադասությամբ
13. * Որտեղի՞ց եք առաջին անգամ տեղեկացել «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասին
14. * Տրված սահմաններում ներկայացրեք, թե որն է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրում սովորելու Ձեր որոշման պատճառը: Նկարագրեք, թե ինչպիսի ակնկալիքներ, ուսումնական և մասնագիտական նպատակներ ունեք
Ներկայացրեք հարցի պատասխանը մի քանի նախադասությամբ
Ծանոթագրություն և նախապայմաններ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի ընդունելության ողջ ժամանակահատվածում ցանկացած կողմնակի միջամտություն կամ երաշխավորություն մեկնաբանվում է որպես ճնշում «Այբ» համայնքի և ընդունող հանձնաժողովի անդամների վրա: Դրա հետևանքով դիմորդը կարող է դուրս մնալ ընդունելության գործընթացից կամ չընդունվել: Այնուամենայնիվ, եթե երեխան ունի իր հետ աշխատանքի անձնական փորձ ունեցող ուսուցիչ/մարզիչ/մենտոր/դաստիարակ, որը ցանկանում է իր երաշխավորությունը տրամադրել երեխային՝ նկարագրելով սովորելու նրա հմտությունները, մարդկային հատկանիշները, որևէ նախաձեռնության մասնակցությունը, նման երաշխավորությունը կարող է տրամադրվել ՄԻԱՅՆ ընդունելության դիմումին կից՝ երաշխավորի ստորագրությամբ: Երաշխավորագիր ունենալը որևէ առավելություն որևէ դիմորդի չի տալիս: Երաշխավորագիրը դիտարկվում է որպես դիմորդի վերաբերյալ հավելյալ տեղեկույթ, որի հիման վրա վերջնական որոշում չի կայացվում: Երաշխավորագրին պարտադիր ծանոթանում են ընդունելության հարցազրույցների փուլում: Երաշխավորագիրը պետք է լինի մեկ տպագիր էջի սահմաններում և ներառի երաշխավորի կապի տվյալներն ու դիմորդի հետ նրա առնչությունը (ուսուցիչ/մարզիչ/մենտոր/դաստիարակ):

Ծնողների ծանոթացման ու հաստատման հարցեր
, որ սույն փաստաթղթում նշված տեղեկությունները հավաստի են և ճշգրիտ: Այս դիմումի 7, 8, 11, 12 և 14 հարցերը լրացրել է իմ երեխան անձամբ, առանց որևէ մեկի օգնության: Դիմումում նա ներկայացնում է իր կարծիքն ու մոտեցումները, չի կրկնօրինակել այլ հեղինակների (չկա գրագողություն):
, որ երեխան կարող է ընդունվել կամ չընդունվել և չընդունվելու դեպքում նա և/կամ ծնողները կարող են ունենալ հոգեկան ապրումներ։ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՄ, որ այդ ապրումները հաղթահարելու ողջ պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա։
, որ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին միանալու համար անգլերենի և հայերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ ընդունված բոլոր աշակերտներն ունենան այս առարկաներից ընդունելության գործընթացով սահմանված նվազագույն գիտելիքը։
, որ երաշխավորագիր ունենալը պարտադիր չէ, և որ այն որևէ առավելություն չի տալիս, այլ ընդունվում է որպես լրացուցիչ տեղեկույթ՝ հարցազրույցների փուլի ընթացքում: ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՄ, որ կարգը շրջանցելը կարող է հանգեցնել ընդունելության գործընթացից դուրս մնալուն կամ չընտրվելուն։
, որ ընդունելության քննությունների քննական բաղադրիչներից որևէ մեկից 0 միավոր հավաքելու դեպքում չեմ կարողանա մասնակցել հարցազրույցի փուլին՝ անկախ քննությունների գումարային արդյունքից։
, որ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին միանալու համար անգլերենի և հայերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության առնվազն A2 մակարդակը։
Դիմումին կցել փաստաթղթերը
օր․՝ դիպլոմներ, հավաստագրեր, պատվոգրեր, գովասանագրեր, վկայականներ, շնորհակալագրեր և այլն
համակարգն ընդունում է մինչև 5 փաստաթուղթ